|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով և էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է:
Թերևս հաշվի են առնում նաև այն հեռանկարն ու լուրերը, որոնց համաձայն՝ առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վառելափայտի սպառողները:
Բանն այն է, որ մարդիկ եթե անցած տարվա այս ժամանակահատվածում 1 խմ փայտը գնել են 28 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառողները խորանարդ մետրի համար 37- 40 հազ. դրամ են պահանջում:
Նկատենք, որ ոչ ոք չի վերահսկում վառելափայտի շուկան ու գները: Այս ամենի արդյունքում սոցիալապես անապահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռնտու՝ փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը»,-գրում է թերթը։