|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի՝ սեպտեմբերի 26-ի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի հանրային հեռուստաընկերությունում տեղադրված է եղել մոնտաժված տարբերակով, որը «Վերածնունդ» խմբակցությանը դուր չի եկել։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ի պատասխան պատգամավոր Հայկ Խանումյանի ս.թ. սեպտեմբերի 29-ի հրապարակման. Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սեպտեմբերի 26-ին օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել է մոնտաժված, տեղեկացնում ենք, որ պատգամավորի խոսքից հանվել է միայն «թքած ունենալ» բառերը՝ ելնելով կոռեկտության միտումից»: