|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արարատի մարզի Մրգանուշ գյուղում վերընտրվել է ՀՅԴ-ական նախկին գյուղապետ Մանվել Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:
Ընդհանուր՝ 625 ընտրողներից 387-ը քվեարկել է նրա օգտին։ Մյուս՝ անկուսակցական թեկնածուներից Արկադի Մանուկյանի օգտին քվեարկել է 223 ընտրող, իսկ Գարիկ Շահբազյանի օգտին՝ 4:
Մանվել Սարգսյանը պաշտոնավարում է 1998 թվականից:
Հիշեցնենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: