|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայր Աթոռն արձագանքել է BBC-ի հերթական հրապարակմանը՝ նշելով, որ այն նմանվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավի:
«Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերևս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։
Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային Եկեղեցին։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբևէ։
Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը»։