|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Կոտայքի մարզում զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պահեստազորայինների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահամալրման գործընթացին, զրուցել զինապարտների հետ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Հայաստանում անցկացվող աննախադեպ ծավալի զորավարժության դերը զորահավաքային ռեսուրսի առկա վիճակի գնահատման գործում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին արագ արձագանքելու և պետական կարևորագույն այս միջոցառմանը ներգրավվելու հարցում պատրաստակամություն ցուցաբերելու համար: