|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է Риа Новости գործակալությունը։
«Ռուսաստանն ու Հայաստանը վստահաբար շարժվում են բազմակողմանի միության ամրապնդման ուղղությամբ։ Պահպանվում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով», ասել է Ռուդենկոն։