|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։
Գորգ դուրս կգան 57 և 65 կգ քաշային ըմբիշները։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունից։
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Օտարի Գոգավան։
65 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վազգեն Թևանյանը: Նա ևս պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ: