|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի սկզբին Ճապոնիա հասած «Ֆակսայ» անունով թայֆունը Տոկիոյին կից Տիբա պրեֆեկտուրայում վնաս է հասցրել ավելի քան 500 հանրակրթական դպրոցների. տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:
Մասնավորապես՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 548 հանրակրթական հաստատությունների շենքեր: Նշվում է՝ դրանցից մի քանիսի վերանորոգման աշխատանքներն ավարտի հասցնելու համար կպահանջվի մինչև 6 ամիս:
Tokyo Electric Power էներգետիկ ընկերության տեղեկացմամբ՝ չորեքշաբթի առավոտյան Տիբա պրեֆեկտուրայում առնվազն 49 հազար շենք դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից: Ընկերությունը խոստանում է էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին վերականգնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:
Հավելենք, որ «Ֆակսայ»-ն այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված թայֆուններից 15-րդն է: Ճապոնիայի արևելքում, այդ թվում՝ մայրաքաղաքային շրջանում, թայֆունի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել՝ ավելի քան 60-ը:
![]()