|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 16-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ամասիա քաղաքի 24-րդ փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված էլեկտրական գեներատորով) թեքվել է, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել և ֆիքսել են գեներատորը: