|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԺ-ից։
«Այս ընթացքում մենք հասցրեցինք բավականին արդյունավետ աշխատել և հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը դեսպանին:
ՀՀ ԱԺ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար:
«Եվ իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարևոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի»,- ասել է Արարատ Միրզոյանը: