|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր հավաքվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի մամուլի կենտրոնը հայտնել է, որ նպատակն է գնահատել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, ապահովել պայմաններ՝ վերջ դնելու բախումներին և հնարավորություններ ստեղծելու փախստականների կամավոր վերադարձի համար:
Նախատեսված է նաև, եռակողմ գագաթնաժողովից բացի, իրականացնել երկկողմ հանդիպումներ՝ երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ սկզբում Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահի, այնուհետև Ռուսաստանի նախագահի հետ, իսկ տեղական ժամանակով ժամը 15:30-ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը: