|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել գիշերել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով. հայտնում է NHK հեռուստաալիքը:
Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել Է ուղևորներին անվճար տրամադրել շշալցված ջուր, սնունդ, ինչպես նաև քնապարկեր և Էլեկտրոնային սարքերի լիցքավորման տերմինալներ:
Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ չեղարկվել է օդանավակայանի և Տոկիոյի միջև գնացքների երթևեկությունը: Բացի այդ՝ արագընթաց մայրուղիների փակման պատճառով երկար ժամանակ չեն երթևեկել ավտոբուսներն ու տաքսիները, ինչի հետևանքով ուղևորները չեն կարողացել մեկնել օդանավակայանից: Երեքշաբթի առավոտյան գնացքների երթևեկությունը վերականգվել Է: Ակնկալվում Է, որ օրվա ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի:
«Ֆակսայը» դարձել Է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված 15-րդ թայֆունը: Ճապոնիայի արևելքում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում դրա մոլեգնելու հետևանքով զոհվել Է 3, տուժել՝ 60 մարդ. տեղեկացնում Է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: