|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 2-ին մերժել է գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Առաջին ատյանի դատարանը վճռել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։