|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ ալ Սիսի Կահիրեի Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում ավտովթարի հետեւանքով տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է անվանել. տեղեկացնում է BBC-ն:
Ալ Սիսին այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ շեշտելով, որ Եգիպտոսը վճռականորեն է տրամադրւած ահաբեկչության դեմ պայքարի եւ այն ոչնչացնելու գործում:
Երկրի ներքին գործերի նախարարն էլ նշել է, որ հարձակումը իրագործել է «Մուսուլման եղբայրների» հետ կապված «Հասմ շարժում» ահաբեկչական խմբավորումը: Հատկանշական է, որ դեպքից անմիջապես հետո, նախարարությունը բացառել էր ահաբեկչական գործողության տարբերակը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կահիրէի կենտրոնում գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 47-ը:
Պայթյունը որոտացել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում գտնվող ճանապարհին՝ ավտովթարի պատճառով: Հրապարակած լուսանկարներում պարզորոշ երեւում է երկու այրված մեքենա, որոնցից մեկը պայթյունի ուժգնությունից միանգամայն ջարդուփշուր է եղել: