|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանիայի ազգային արժույթ ֆունտ ստերլինգը ռեկորդային անկում է գրանցել` արժույթի փոխարժեքը նվազել է ավելի քան 1 տոկոսով՝ հասնելով 1.2 դոլարի. հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով` այս ցուցանիշը ամենացածրն է 2017-ի մարտից ի վեր: Այն ժամանակ ստերլինգի փոխարժեքը նվազել էր 1.1 տոկոսով՝ հասնելով 1.2244 դոլարի:
Լրատվամիջոցը կարծիք է հայտնում նաև, որ ազգային արժույթի գնանկման պատճառն առանց որևէ գործարքի Brexit-ի հնարավոր իրագործման շուրջ մտավախությունն է: ԵՄ կազմից առանց համապատասխան համաձայնագրի դուրս գալու մասին վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է Բորիս Ջոնսոնը: