|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության առաջին խաղում:
Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի ընտրանին էր։ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը պարտվեց 81։82 հաշվով։
Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին կմրցի Ալբանիայի, հուլիսի 30-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 31-ին՝ Սան Մարինոյի ընտրանիների հետ։