|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն «Հաղթանակի» զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն «Տաշիր» պիցցա և «Պոնչիկանոց»։