|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փրկարարները «Սատանի կամրջից» վայր ընկած Գ.Վ.-ի Կ.-ին (ծնված 2003թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: