|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչին, որ գործ ունի ինքնիշխան պետության հետ, նաև` ընդգծել, որ Մինսկը ոչ մի գումարի դիմաց չի խզի եղբայրական Ռուսաստանի հետ հարաբերությունները. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ցանկանում Արևմտյան Եվրոպայի, ընդհանրապես` Եվրոպայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Ես հասկանում եմ` ինչ են ԵՄ-ն և ԱՄՆ-ը, սակայն մենք երբեք ոչ մի գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարարը բելառուսական tut.by պարբերականի հետ զրույցում ասել էր, որ Ռիգային հուզում է Մինսկի և Մոսկվայի ինտեգրման խորացումը: