|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 23-ին հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա, ինչն ամուր հիմք է ոլորտային, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Քննարկվեցին երկու երկրների միջև փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: