|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ում գործող` միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող խոշորագույն Western Union ընկերությունը սահմանափակումներ է դրել Ռուսաստանից արտերկիր, այդ թվում` Հայաստան ուղարկվող դրամական միջոցների վրա։ Այդ սահմանափակումը չի ազդի միայն Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի և Վիետնամի վրա. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` 30 օրվա մեջ առավելագույնը 600 հազար ռուբլի կարելի է ուղարկել արտերկիր: Դա միակ սահմանափակումը չէ:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ այդ քայլերն ուղղված են իրենց փոխանցումային համակարգով ապօրինի շրջանառությունը հնարավորինս նվազեցնելուն։