|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նինոծմինդայի տեղական «Փարվանա» հեռուսատեսությունը տեղեկություն է տարածում, որ Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանը քրեական պատասխանատվության են ենթարկվում:
«2019 թ. հուլիսի 19-ին ֆինանսական ոստիկանությունը, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և բյուջետային միջոցները՝ մի քանի հազար լարի յուրացնելու փաստով քրեական գործ է հարուցվել Նինոծմինդայի Մանկապարտեզի միավորման տնօրեն Նարինե Գինոսյանի և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանի նկատմամբ: երկուսի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել»,- գրում է «Փարվանա» TV-ին իր ֆեյսբուքյան էջում: