|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero նավթատար նավը ձերբակալվել է այն բանից հետո, երբ այն բախվել է իրանական ձկնորսական նավին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ԻՌՆԱ-ին հղումով:
«Բրիտանական նավը բախվել է Իրանի ձկնորսական նավին, դա հարկավոր է հետաքննել»,- ասել է Խորմոզգան նահանգի նավահանգիստների և նավագնացության հարցերով կազմակերպության գլխավոր տնօրեն Ալլահմորադա Աֆիֆիպուրան:
Նրա խոսքով` իրանական նավն ազդանաշան է տվել, սակայն պատասխան չի ստացել: