|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի Իսլ. հեղափոխության պահակազորի հանրության հետ կապերի վարչությունը հրապարակել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից խոցված իրանական ԱԹՍ-ի նկարահանած կադրերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հրապարակած կադրերում պարզորոշ երեւում են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ «USS Boxer» ռազմանավի եւ դրան ընկերակցող 5 այլ նավերի մուտքը Հորմուզի նեղուց եւ նավարկության ընթացքը: Իսկ կադրում նշված ժամը ցույց է տալիս, որ ԱԹՍ-ն դեռեւս շարունակել է նկարահանումներն այն ժամանակ, երբ Նախագահ Թրամփը հայտարարել է դրա խոցման մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հուլիսի 18-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Boxer» ռազմանավը Հորմուզի նեղուցում խոցել է իրանական ԱԹՍ, որը գտնվել է նավից 900 մետր հեռու եւ ուշադրություն չի դարձրել նավի զգուշացումներին:
Ավելի ուշ` Իրանի հերքող տեսանյութի հրապարակումից հետո, Թրամփը հայտարարել է, թե վստահ է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են իրանական դրոնը: