|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կարող է նավթի փոխադրման համար փակել Հորմուզի նեղուցը, սակայն չի ցանկանում դա անել:
«Մենք, անշուշտ, հնարավորություն ունենք անելու դա, բայց, իհարկե, չենք ցանկանում, որովհետեւ Հորմուզի նեղուցը եւ Պարսից ծոցը մեր փրկարարական գիծն են»,- ասել է նա Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցն այլ երկրներ նավթի փոխադրման համար, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցային ճնշումը: Ի պատասխան Պենտագոնը հայտարարել էր, որ պատրաստ է ապահովել նավարկության ազատությունն այդ տարածաշրջանում: