|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթօրյա նիստի ժամանակ օրինագիծ է ընդունել երկրի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին, հաղորդում է Rusarminfo-ն: Օինագծի հոդվածներից մեկը ենթադրում է պաշտպանությանը հատկացվող ծախսերի ավելացում:
Մասնավորապես նշվում է, որ 150 մլն մանաթի չափով հավելյալ գումար կուղղվի «Պաշտպանական ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերին: Ընդանուր ծավալը կկազմի 3 մլրդ 187 մլն 618 հազար մանաթ (մոտ 1.88 մլրդ դոլար):
Ադրբեջանի հավելյալ ծախսերը պաշտպանության ոլորտում այդպիսով ընթացիկ տարում կավելանան 4.9 տոկոսով: