|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայի տարբեր տեղերում պահած՝ շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել է Աբովյան-Ջրաբեր ճանապարհից եւ մի մասը չորացրել է ավտոմեքենայի շարժիչի ջերմությամբ՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր: