|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին` մտածել` արժե՞ արդյոք շարունակել անիմաստ պատժամիջոցային ճնշումը, եթե այն միայն վնասում է հենց ամերիկացիներին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ արգելելով ներդրումները ռուսական տնտեսության մեջ` ԱՄՆ իշխանությունները կարող են իրենց քաղաքացիներին զգալի եկամուտներից զրկել, այդ թվում` թոշակառուներին:
Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2020 թվականի պաշտպանական բյուջեում ուղղումները, որոնք նախատեսում են ռուսական պետական պարտքի հետ ցանկացած գործողությունների արգելք, եթե ՌԴ-ն միջամտի ԱՄՆ ընտրություններին: