|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է` նախօրեին Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի եղան և երեկվանից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է պարզեն դրա պատճառները:
Այս պահին քննվում է վթարի արտաքին, այլ ոչ թե ներքին գործոնի փաստը: Եվ չնայած այդ հանգամանքին, օրինակ էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց մետրոպոլիտենի մասով:
«Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատև լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, և նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա:
Եվ հետաքրքիր է, որ նախօրեի մասշտաբային վթարի հետևանքով վնասներ կրած քաղաքացիների փոխհատուցման համար որպես այդպիսին կարգ չկա: Վերջիններս պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, սակայն դրանք կբավարարվեն, թե ոչ, դժվար է ասել:
Համաձայնեք, տարօրինակ է. քաղաքացիները վնաս են կրում այլոց սխալների համար, սակայն փոխհատուցում չի լինի»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: