|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:
Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները: