|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում էր:
Ուշագրավ է, որ մեր երկրի դե յուրե եւ դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի հետ, ով հանդիսանում է Միետնամի ղեկավարը:
168.am-ի տեղեկություններով՝ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած այց է եղել, եւ, բացի դրանից, Վիետնամը նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է, եւ Վիետնամի նախագահը իր կարգավիճակի համաձայն, հանդիպում է միայն տվյալ երկրի նախագահի հետ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: