|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ վրացական «Ռուսթավի 2» -ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ռուսերեն լեզվով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կիրառել հայհոյախառն արտահայտություններ: Կատարվածը դատապարտել են Վրաստանի ԱԳՆ-ն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Ռուսթավի 2»-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Новости Грузия-ն հայտնում է, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել միջադեպի համար: Նա նշել է, որ պատկերացնել անգամ չէր կարող, որ մի օր ներողություն կխնդրի ՌԴ նախագահին վիրավորելու համար: