|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հավելյալ գումար հատկացնել Ջրային պետական կոմիտեին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր ներկայացնում նախագիծը: Նա ասաց, որ համակարգն ամենախնդրահարույցներից է, որ տարիներ ի վեր պարտքեր է կուտակել:
«Բայց եթե կառավարությունն այժմ հավանություն տա նախագծին, ապա տարեվերջին կոմիտեն պարտքերը մարած կլինի»,- ասաց Պապիկյանը` քաղաքացիներին հորդորելով պարտաճանաչ վճարել ջրի դիմաց:
Նախագծին կառավարության անդամները կողմ քվեարկեցին` համաձայնելով, որ Ջրպետկոմը պահուստային ֆոնդից 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ ստանա: