|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է այն խոսակցություններին, որ ԱՄՆ-ը հնարավոր է հրաժարվի Թուրքիային Ֆ-35 կործանիչների մատակարարումից. հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Թուրքիայի առաջնորդն իր դժգոհությունն է հայտնել` նշելով, որ պարտաճանաչ գումարը վճարող հաճախորդը չի կարողանում ստանալ այն, ինչի համար վճարել է:
«Եթե դու պարտաճանաչ կատարում ես վճարումները, ինչպե՞ս կարող են հաճախորդին չտալ իր ապրանքը: Դա թալան է կոչվում». – հայտարարել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Անկարան կործանիչների համար արդեն վճարել է 1.4 մլրդ դոլար, սակայն միայն 4 ինքնաթիռ է ստացել: