|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տրամադրած տվյալների հիման վրա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն աջակցություն է ցուցաբերել ականից տուժած 3 անձանց: Այս մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:Շիրակի մարզի Մեծ Մանթաշի բնակիչ Սուրեն Գաբոյանին փոքր տրակտոր է հատկացվել, Մարմաշեն համայնքի բնակիչ Էդիկ Հակոբյանի համար տուն և կով են գնել, Գուսանագյուղի բնակիչ Տիգրան Խաչատրյանին գումար է տրամադրվել, որով խոզեր է ձեռք բերել: