|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոնկոնգի վարչապետ Քերի Լեմը հուլիսի 2-ին հայտարարել է զանգվածային ցույցերի հանգեցրած` արտահանձնման մասին օրենքից հրաժարվելու մասին. հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը: Վիճահարույց օրինագիծն այլևս չի ներկայացվի Օրենսդիր խորհրդին:
Հիշեցնենք, որ օրինագծի առաջադրումը խոշորագույն բողոքի ցույցեր է առաջացրել շրջանում: Երկուշաբթի՝ հուլիսի 1-ին, դրանք սրվել էին. ցուցարարները ներխուժել էին խորհրդարանի շենք:
Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեին, դա թույլ կտար Հոնկոնգին` կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: