|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրակի 10 մարդ զոհվել է, երբ երկշարժիչ օդանավը Դալասի օդանավակայանում վերելքի ժամանակ բախվել է օդանավարանին` անգարին, հայտնում է The Guardian-ը:
Դաշնային ներկայացուցիչները նշում են, որ անձնակազմի անդամները և 8 ուղևորները թռչելիս են եղել Ֆլորիդայում գտնվող Սանկտ Պետերբուրգ քաղաքը:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակի խոսքով` օդանավը վթարվել է վերելքի ժամանակ, իսկ վթարի հետևանքով առաջացած հրդեհը արագորեն մեկուսացվել է:
Ականատեսները պնդում են, որ օդանավը դժվար է վերելք կատարել` հավանաբար, բավարար ուժ չունենալու պատճառով: