|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների և սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով:
Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է ազատ տեղաշարժի, հաղորդակցության, տնտեսական զարգացման և մի շարք այլ իրավունքների խախտման օրինակներին՝ ներառյալ օդանավակայանի, ջրային պաշարների համատեղ կառավարման, քաղաքացիական ակտերի և դիպլոմների ճանաչելիության, ներդրողների հանդեպ իրականացվող հետապնդումների հարցերը: Նա ընդգծել է, որ նմանատիպ խնդիրները հանգեցնում են արցախցիների իրավունքների համակարգային խախտումների, որոնց վերացման ուղղությամբ միջազգային հանրությունը պարտավորություն ունի կատարելու:
Կալիֆոռնիա աշխատանքային այցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության նախաձեռնմամբ: