|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում մասնակցել է ամերիկյան հանրահայտ «Սթարքի» ընկերության կողմից լսողական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքերի տրամադրման արարողությանը:
Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Նույն օրը Նախագահն ընդունել է «Սթարքի» ընկերության ներկայացուցիչներին եւ քննարկել նրանց հետ առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ընկերությանն Արցախում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ դրանք պահանջված են ու կարեւոր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: