|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անկարան և Վաշինգտոնը կշարունակեն լինել դաշնակիցներ և գործընկերներ: Այդ մասին Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանիդպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է Haqqin.az-ը` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:
Էրդողանի խոսքով` Անկարան հավատում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը նախկինի պես կպահպանեն երկկողմ հարաբերությունները բարձրագույն մակարդակով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դժգոհ է, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել ռուսական Ս-400 համակարգերը, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև: