|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հիանալի տղա» է. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` իրենք «հիանալի» հանդիպում են ունեցել Օսակայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին Թրամփն ասել է ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում:
Թրամփի խոսքով` ինքը և Պուտինը շատ բանի են հասել, սկսել են քննարկել առևտուրը: «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պետք է առևտուր լինի, այդ երկու մեծ երկրների միջև: Երեկ հիանալի հանդիպում է եղել: Նա անսովոր մարդ է: Շնորհակալ եմ շատ»,- ասել է ԱՄՆ նախագահը: