|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Թունիսում տեղի ունեցած ահաբեկչությունը` ցավակցելով այն ընտանիքներին, ում դիպել է այդ ողբերգությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Թունիսում հինգշաբթի օրը երկու պայթյուն է որոտացել: Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական մեքենայի և ոստիկանության` ահաբեկչության դեմ պայքարի բաժնի շենքի վրա: Զոհվել է մեկ ոստիկան, 9 մարդ վիրավորվել է: