|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրղզստանի խորհրդարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից. հայտնում է РИА Новости-ն: Որոշմանը կողմ է քվեարկել 110 պատգամավորից 103-ը:
Նախորդ շաբաթ երկրի խորհրդարանը դատախազությանն էր հանձնել նախկին նախագահի հասցեին մի շարք մեղադրանքներ, որոնք պատրաստվել էին հատուկ պատգամավորական հանձնաժողովի կողմից:
Խորհրդարանականների վարկածով՝ Աթամբաևը մեղավոր է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքների ապօրինի վերափոխման և մի շարք այլ ապօրինի գործողությունների մեջ:
Երեքշաբթի դատախազությունն աջակցել է խորհրդարանական հանձնաժողովի մեղադրանքներին: