|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարմրուկն արդեն տարածվում է, որպես տեղական դեպքեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր 6 տարածաշրջաններում։ Միայն 2019թ. առաջին եռամսյակում ունենք 300% աճ։
Հայաստանում իրավիճակը դեռ շարունակում է մնալ բարենպաստ: Այս տարվա սկզբից գրանցվեց 4 բերովի դեպք՝ երկուսը համաճարակաբանորեն կապված էին Վրաստանի, երկուսը՝ Ուկրաինայի հետ: Շնորհիվ պատվաստումների Հայաստան երկիրը դեռ պահպանում է կարմրուկից և կարմրախտից էլիմինացված կարգավիճակը:
Լավ կլինի՝ գնահատենք մեր հաջողությունը»: