|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների թոփ թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հստակեցրեց` Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում, գործն էլ զուտ իրավական գործընթաց է: Ավելին` գործն իրենց համար որևէ առաջնային նշանակություն չունի, այն հանձնվել է արդարադատությանը, որն էլ կանի իր գործը:
Խմբակցության այլ պատգամավոր` Կարեն Սիմոնյանի համոզմամբ` մրցակցային դատավարություն է տեղի ունենում, և կողմերն իրավունք ունեն բողոքարկելու բոլոր որոշումները: «Հավասար պայմաններում են գտնվում և՛ դատախազությունը, և՛ մեղադրյալ կողմը: Դատավարական սովորական գործընթաց է, ու իմ կարծիքով՝ այլ դատավարություններից որևէ բանով չպետք է տարբերվի»,- նշեց նա: