|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի Մարսել քաղաքում «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 8 մասնակցի:«Դեղին բաճկոնների» ակցիան մեկնարկել է Մարսելի նավահանգստում, որտեղից ցույցի մասնակիցները շարասյունով շարժվել են քաղաքի փողոցներով՝ ոստիկանության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ երկրի ողջ տարածքում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել նոյեմբերի 17-ին: Առաջին ցուցարարները վարորդներն են եղել, որոնք դեղին բաճկոններ հագած պահանջել են չբարձրացնել վառելիքի գինը: Իշխանությունների կողմից որոշակի փոխզիջումներից հետո էլ ցույցերը չեն դադարել: Ֆրանսիացիները շարունակում են իրենց բողոքը հայտնել իշխանությունների տնտեսական և սոցիալական քաղաքականությունից: