|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վահե Գրիգորյանը չի ասել, որ ինքը ՍԴ նախագահն է, այլ հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը. խորհրդարանում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որոնց համաձայն`չի կարող լինել Սահմանադրական դատարանի երկրորդ նախագահ, և այստեղ հանցակազմ կա:
Ի պատասխան դիտարկմանը, որ պաշտոնապես ՍԴ նախագահ է շարունակում լինել Հրայր Թովմասյանը, «Իմ քայլը»-ի ղեկավարը դարձյալ հիշեցրեց Վահե Գրիգորյանի այն մեկնաբանությունը, ըստ որի`ՍԴ-ում կա երկու դատավոր, և այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները: