|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիևի ընդհանուր իրավասության դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին թույլատրել է մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր ֆեյսբուքյան միկրոբլոգում:
Սահակաշվիլիի խոսքով` դատարանն արդար որոշում է կայացրել: Նա մասնավորապես գրել է. «Եվս մեկ քայլ դեպի մոտ հաղթանակը»: Նաև ձայնագրություն է կցել, որում դատավորը կարդում է որոշումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: