|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստի ժամանակ կարծիք է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտություններն առաջիկայում լուծում կգտնեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա՝ նախ և առաջ հավատարիմ մնալով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին», - Ասադովի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: