|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անկարայի Ծանր հանցագործությունների 19-րդ դատարանը որոշել է երկարաձգել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի կալանքը: Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կառույց ղեկավարելու», «ահաբեկչական կառույցի քարոզի», «հավաքների և ցույցերի արգելքին չենթարկվելու», «ժողովրդի զայրույթը և թշնամությունը հրապարակային հրահրելու», «ժողովրդին օրենքներին չենթարկվելուն դրդելու», «հանցանք կատարելուն դրդելու», «հանցանքը և հանցագործին գովելու» համար. հաղորդում է haberler.com կայքը:
Դեմիրթաշը նիստին հետևել է Էդիրնեում գտնվող բանտից, որտեղ պահվում է: Նիստին ներկա են եղել մի շարք քուրդ պատգամավորներ և փաստաբաններ:
Նիստի ժամանակ նա հայտարարել է, որ չի ցանկանում Թուրքիայի մասնատումը, այլ` որ շրջաններից մեկը կոչվի Քուրդիստան: